Այս կայքը ներկայացնում է 19-րդ դարից մինչեւ մեր օրերը Դիլիջանի պատմությանը վերաբերող լուսանկարչական պատկերներ, փաստաթղթեր և այլ արխիվային օբյեկտներ և թույլ է տալիս հավաքել, արխիվացնել և ներկայացնել հանրային հասանելի թվային բազա: Ներկայացվածը հիմնականում ընտանեկան և քաղաքային արխիվներից է: Այս տվյալների բազան ներկայացնում է հետազոտության, ուսումնասիրության եւ կրթության համար հավաքված վավերագրական նյութերի հավաքածու: Այն ինտերակտիվ հարթակ է, որը հրավիրում է Դիլիջան բնակիչներին եւ այլ անհատների, ովքեր ցանկանում են հավաքել եւ պահպանել ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր պատմություններ, հիշողություններ եւ վկայություններ` քաղաքի կոլեկտիվ պատմությունների բազմաշերտ ներկայացուցչություն ստեղծելու համար: